Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «SOS Children's Villages Worldwide - Hermann Gmeiner Fund Germany e.V.» կազմակերպության Գործադիր խորհրդի նախագահ տիկին Լաննա Իդրիսսին

24.10.2025

Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, «ՍՕՍ Մանկական գյուղեր» Հայաստանի բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը և հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Թադևոսյանը։

Քննարկվել են Տավուշի մարզում սոցիալական ծրագրերի ընդլայնման, ընտանիքների և երեխաների պաշտպանության, համայնքային զարգացման ու համագործակցության նոր հնարավորությունների ուղղությունները։

Մարզպետ Հայկ Ղալումյանն ողջունել է տիկին Իդրիսսի և հիմնադրամի ներկայացուցիչների այցը Տավուշի մարզ՝ ընդգծելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է շարունակական համագործակցության՝ ուղղված ընտանիքների ամրապնդմանը, երեխաների խնամքի բարելավմանը և համայնքային սոցիալական ծառայությունների զարգացմանը։

Տիկին Լաննա Իդրիսսը իր հերթին ընդգծել է «SOS Children's Villages Worldwide - Hermann Gmeiner Fund Germany e.V.» կազմակերպության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանին՝ հատկապես Տավուշի մարզում՝ սոցիալապես խոցելի ընտանիքների և երեխաների բարեկեցությանը միտված ծրագրերի շրջանակում։

Ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները՝ ուղղված երեխաների բարեկեցությանը, ընտանիքների ամրապնդմանը և համայնքների կայուն զարգացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը՝ միավորելով ջանքերն ի նպաստ Տավուշի մարզի երեխաների և ընտանիքների բարեկեցության։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:39:28