Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը լրացուցիչ աջակցություն կհատկացնի Տավուշի մարզի գյուղատնտեսներին

24.10.2025

ՀՀ կառավարությունը 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 1474-Լ որոշմամբ լրացում է կատարել 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ,որը վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսական ոլորտում բնակչությանը պատճառված վնասների փոխհատուցման կարգին։


Լրացմամբ սահմանվել է, որ այն շահառուները, որոնք նախկինում ստացել էին փոխհատուցում՝ որպես վերականգնման ենթակա պտղատու ծառերի վնասի դիմաց, սակայն 2025 թվականի գարնանը կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ նշված ծառերը վերականգնման ենթակա չեն,իրավունք կունենան ստանալու լրացուցիչ փոխհատուցում՝ սահմանված կարգով։


Փոխհատուցումը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով՝ շահառուների բանկային հաշվեհամարներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կողմից՝ ըստ ՀՀ ներքին գործերի նախարարություն տրամադրած և հաստատված տվյալների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:39:28