Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում պաշտոնապես բացվեց Հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնը

22.10.2025

Այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած Հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա է եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։


Բացման խոսքով հանդես են եկել ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյանը։


Այնուհետև ելույթ են ունեցել ԵՊՀ պրոռեկտորներ Է. Ասրիյանը և Մ. Հովհաննիսյանը՝ իրենց խոսքում ընդգծելով կենտրոնի կարևորությունը։ Կենտրոնի գործունեությանն աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ.գ.թ. Ռուբեն Աղուզումցյանը և «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:39:28