Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
20.10.2025
Տավուշ մեկնելու ճանապարհին նախարարը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ, այցելել է Ճամբարակ–Աղբերք ճանապարհի սողանքային և փլուզված հատված, որտեղ արդեն ընթանում են վերականգնման ակտիվ աշխատանքներ։
Այնուհետև նախարար Դավիթ Խուդաթյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այցելել են Թթու ջուր–Նավուր ավտոճանապարհ, որի շինարարությունը ավարտված է․ կատարվել են գծանշման աշխատանքներ, և ճանապարհը լիարժեքորեն շահագործման է հանձնվել։
Հաջորդ կանգառը եղել է Չինչին համայնքը, որտեղ վերանորոգվում է շուրջ 10 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Տեղում արձանագրված մի շարք թերությունների կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ շինարարական կազմակերպությունը պարտավոր է դրանք անհապաղ վերացնել և խստորեն հետևել նախագծային պահանջներին․ անորակ աշխատանքը որևէ դեպքում չի ընդունվի։
Այցի ընթացքում դիտարկվել են նաև Գանձաքար–Իծաքար հիմնանորոգվող ճանապարհահատվածի աշխատանքները, որոնք մոտենում են ավարտական փուլին։ Վերջին կանգառը Խաշթառակի կամրջի հատվածում էր, որտեղ նոր մետաղական կամրջի կառուցման աշխատանքներն ընթանում են ակտիվորեն․ մետաղական կառույցների հիմնական մասը արդեն տեղադրված է։


