Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ
19.10.2025
Հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ուժային կառույցների ղեկավարներ եւ այլ պաշտոնատար անձինք Իջեւանում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասում եւ Իջեւանի «Մայր Հայաստան» հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել ու ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։
Միջոցառումը նվիրված էր Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրվան։


