Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել «ՀՀ Տավուշի մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի» նիստը
17.10.2025
Հանձնաժողովի նախագահը նախ ողջունել է ներկաներին և մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկում՝ կարևորելով հասարակության մեջ կանանց դերի բարձրացումը, ինչպես նաև տղամարդկանց հետ հավասար իրավունքներն ու հնարավորությունները:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ որոնց թվում էին․
ՀՀ-ում գենդերային հավասարության ապահովման քաղաքականության իրականացման 2025-2028թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները
ՀՀ Տավուշի մարզի համայնքերում գենդերային հավասարության առկա վիճակը
Կանանց դերի բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքները
Ընտանեկան բռնության երևույթների առկայությունը
Դեպքերին արձագանքման մեխանիզմները
Բռնության ենթարկված ընտանիքների հետ իրականացվող աշխատանքները:


