Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Իջեւանի համայնքի մի քանի բնակավայրերում էր

17.10.2025

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային այց է կատարել Իջեւան համայնքի Ծաղկավան, Բերքաբեր,Սարիգյուղ և Սևքար բնակավայրեր։


Ծաղկավանում և Բերքաբերում մարզպետը տեղում ծանոթացել է տուֆապատման աշխատանքների ընթացքին։Բնակավայրերում Հայկ Ղալումյանն այցելել է նաև դպրոց, մանկապարտեզ և բժշկական ամբուլատորիա՝ ծանոթանալով շենքային պայմաններին և առկա խնդիրներին։


Սարիգյուղում վերանորոգվելու է դպրոցն ու մանկապարտեզը։ Նույն բնակավայրում ընթանում է նոր ամբուլատորիայի շինարարությունը, ինչպես նաև իրականացվում են ջրագծի կառուցման աշխատանքներ, որոնց ընթացքին մարզպետը տեղում ծանոթացել է։ 

Սևքարում Հայկ Ղալումյանն այցելել է նոր կառուցվող դպրոցի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։Այնուհետև այցելել է մանկապարտեզ եւ բժշկական ամբուլատորիա՝ տեղում ուսումնասիրելով առկա խնդիրները։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-29 14:57:40