Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի Գ․ Էդիլյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների այցը Տավուշի մարզպետի աշխատակազմ

15.10.2025

Այցի նպատակն էր ծանոթանալ Տավուշի մարզում իրականացված և իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին, դրանց ընթացքին ու նշանակությանը համայնքների զարգացման գործում։

Աշակերտներին մարզում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները ներկայացրեց Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ՝ Գուրգեն Հարությունյանը, ով մանրամասն պատմեց պետական և համայնքային համագործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերի մասին։

Երեխաները մեծ հետաքրքրությամբ և ակտիվորեն մասնակցում էին քննարկմանը, տալիս խորքային հարցեր՝ փաստելով, որ տեղեկացված են մարզում իրականացվող աշխատանքներից և հետաքրքրված են համայնքային զարգացման գործընթացներով։

Այցը ոչ միայն ուսուցողական էր, այլև ոգեշնչող՝ նպաստելով աշակերտների քաղաքացիական գիտակցության և համայնքային պատասխանատվության ձևավորմանը։

Տավուշի մարզպետի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցին, ուսուցչուհի Լիանա Խաչատրյանին և աշակերտներին հետաքրքիր և բովանդակալից հանդիպման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06