Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 30-ամյակը Տավուշի մարզում
10.10.2025
Դիլիջանում նշվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գործունեության 30-ամյակը Հայաստանում։ Միջոցառումը նվիրված էր հումանիտար ականազերծմանն ու համայնքների անվտանգության ամրապնդմանը։
Մասնակիցներին ողջունեցին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀԱՓԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) համատեղ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ընդգծել երկարամյա ձեռքբերումները և վերահաստատել ավելի անվտանգ ու դիմակայուն համայնքներ կառուցելու հանձնառությունը։


