Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին
08.10.2025

Քննարկվել են․
-գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքը,
-անասնագլխաքանակի պատվաստումների կազմակերպումը,
-հիվանդությունների կանխարգելման արդյունավետ ուղիները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը կարևորել է գյուղի յուրաքանչյուր բնակչի և գյուղացիական տնտեսություն լիարժեք տեղեկացված լինելը պետական ծրագրերից, քանի որ դրանք հնարավորություն են տալիս զարգացնել տնտեսությունները և ստանալ ավելի մեծ արդյունք։
Առանձնապես շեշտել է պատվաստումների և կանխարգելիչ միջոցառումների համատեղ իրականացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով համայնքների պատասխանատուների, անասնաբույժների և բնակիչների համագործակցության դերը։