Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար. մեկնարկում է մարզային փուլը

08.10.2025

Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը:


Հոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը:


Տավուշի մարզում մրցաշարի անցկացման վայրը և ժամանակացույցը․
Վայր՝ Դիլիջանի միջազգային դպրոց, ք. Դիլիջան, Գետափնյա փ․, շենք 7
Օր՝ 25․10․2025
Ժամ՝ 12։00


Մրցաշարի փուլերը պետք է անցկացվեն առնվազն 25 մետր երկարությամբ լողավազաններում:


Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբում՝
3-6-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ (8-12 տարեկան),
7-12-րդ դասարաններ՝ 2008-2013 թվականներին ծնված աշակերտներ (13-17 տարեկան):


Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով մեդալներով և դրամական պարգևներով:


Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:46:07