Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստ

03.10.2025

Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստ, որը ղեկավարեց մարզպետ Հայկ Ղալումյանը:

Նիստին ներկա էին մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարները և ոլորտային պատասխանատուներ:

Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, 2025թ․ սեպտեմբերի 25-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականի, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի մասին:

Զեկույցներով հանդես եկան ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը, գյուղատնտեսության և շրջական միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը և քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Միսակ Մելքումյանը:

Նիստին քննարկվեցին նաև այլ հարցեր:

Նիստը ամփոփեց և ավարտեց մարզպետ Հայկ Ղալումյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:46:07