Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2025

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ,

Սեպտեմբերի 1-ը մեր երկրի կրթական և հասարակական կյանքի կարևորագույն տոնական օրերից է։ Այսօր մենք նշում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ գիտելիքի, կրթության և լուսավոր ապագայի խորհրդանիշը։

Սիրելի՛ աշակերտներ, վստահ եմ, որ ձեր ձգտումն ու աշխատասիրությունը կդառնան այն ամուր հիմքը, որի վրա կկառուցեք ձեր ապագան և մեր հայրենիքի առաջընթացը։

Հարգելի՛ մանկավարժներ, կրթության և դաստիարակության կարևոր առաքելությունը ձեր ուսերին է։ Ձեր նվիրված աշխատանքը հիմք է դնում մեր հասարակության բարոյական և մասնագիտական կայացմանը։

Սիրելի՛ ծնողներ, ձեր անմիջական աջակցությունն ու համագործակցությունը անփոխարինելի դեր ունեն կրթական գործընթացի հաջողության համար։

Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լի լինի արդյունավետ աշխատանքով, նոր ձեռքբերումներով և հաղթանակներով՝ ի բարօրություն մեր մարզի ու հայրենիքի։

Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 16:56:26