Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմում կայացավ հանդիպում-քննարկում «Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» ծրագրի գերակայությունների վերաբերյալ

06.08.2025

Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմում կայացավ հանդիպում-քննարկում «Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» ծրագրի գերակայությունների վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը, ծրագրերի իրականացման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբիկ Շահազիզյանը, ինչպես նաև ծրագրի առաջատար մասնագետ Լուիզա Հակոբյանը։

Հանդպմանը ներկա էին Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյան, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Արկադի Ամիրխանյանը։

Քննարկվել են Ծրագրի բաղադրիչներն ու առաջարկվող միջոցառումները, կառավարման համակարգը, դրանց գերակայությունների և շահառուների ներգրավումը, ինչպես նաև՝ Ծրագրի բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարում, շահառուների ընտրության չափորոշիչներ, խոցելի խմբերի ընդգրկում թեմաները։

Ծրագրի նպատակն է՝
Հայաստանի հարմարվողականության կարողությունների բարձրացում և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողությունների ամրապնդում՝ ազգային ֆինանսավորման գործիք ստեղծելու միջոցով։

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝

  • Քաղաքականության իրականացում տարածաշրջանային և համայնքային մակարդակներում,
  • Շահառուների կարողությունների զարգացում՝ քարտեզագրում, կարիքների գնահատում և հիմնական դերակատարների հմտությունների ամրապնդում,
  • Հարմարվողականության ֆինանսավորման ուղղորդում՝ կենսունակ ծրագրերի բացահայտում, գնահատում և ֆինանսավորում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:26:54