Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ Հայաստանում

05.08.2025

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում «Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի» ղեկավարների հետ, որի ընթացքում ներկայացվեց աշնանը մեկնարկող մասնագիտական ուսուցման ծրագիրը։

Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված և շվեյցարական կրթական մոդելով իրականացվող այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ միջազգային որակավորում՝ հյուրընկալության, զբոսաշրջության և ռեստորանային ծառայությունների ոլորտներում։

Ծրագիրը հնարավորություն է տալիս 18 տարին լրացած անձանց ստանալ միջազգային որակավորում և կառուցել հաջողակ կարիերա։
Ակադեմիան առաջարկում է ուսուցում հետևյալ մասնագիտություններով․

  • Խոհարարական արվեստ
  • Ռեստորանային սպասարկում
  • Հյուրանոցային ադմինիստրացիա

Ուսուցումը իրականացվելու է Գյումրու «Apricot Grand Hotel Gyumri» հյուրանոցում՝ բարձր որակավորմամբ և հավաստագրված մասնագետների մասնակցությամբ։

Առկա է կրթաթոշակի հնարավորություն։ Ուսուցման լեզուն՝ անգլերեն։ Ուսանողների ընտրությունը կիրականացվի հարցազրույցով։

Ծրագիրն իրագործվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։

Դիմումների ընդունումը բաց է 2025 թ. աշնանային ուսումնական շրջանի համար։

Դիմումները հնարավոր է ներկայացնել հետևյալ հղումով։

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ +374 11 20 25 00։

Բաց դռների օրերի մասին կարող եք տեղեկանալ ակադեմիայի սոցիալական մեդիայի հարթակներից՝ հարթակ 1, հարթակ 2։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:26:54