Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Դիլիջանում էր
01.08.2025

Մարզպետը տեղում հետևել է «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընթացքին՝ կարևորելով պետական և տեղական իշխանությունների համատեղ ջանքերով իրականացվող նախաձեռնությունների դերը՝ համայնքների զարգացման գործում։
Ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի կողմից, իսկ դրա իրականացման համար ներդրվել է ավելի քան 894 միլիոն ՀՀ դրամ։
Աշխատանքների շրջանակներում նախատեսվում է շուրջ 2380 մետր երկարությամբ փողոցի նոր ասֆալտապատում, մայթերի կառուցում, ինչպես նաև ճանապարհի արտաքին տեսքի և անվտանգության մակարդակի զգալի բարձրացում։
Նշենք, որ այս սուբվենցիոն ծրագրով առաջին անգամ բարեկարգվում են նաև Գետափնյա փողոցին հարակից շենքերի բակերը, ինչը կարևոր քայլ է բնակչության համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու գործում։