Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակում հանդիպել է Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի և ՄԱԶԾ մշտական նե

28.07.2025

Այսօր՝ հուլիսի 28-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակում հանդիպել է Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և ոլորտային պատասխանատուներ։

Քննարկվել են Իջևան համայնքում Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ արևային համակարգերի տեղադրման և օրվա կարգավորվող ջրամբարի կառուցման աշխատանքները։

  • Իջևանում ընթացքի մեջ են 103 կՎտ հզորությամբ արևային համակարգերի տեղադրման աշխատանքները՝

61 կՎտ՝ ֆոտովոլտային կայան
42 կՎտ՝ արևային ջրատաքացուցիչ։

  • Բերդում տեղադրվում են 93 կՎտ հզորությամբ համակարգեր՝

51 կՎտ՝ ֆոտովոլտային կայան
42 կՎտ՝ արևային ջրատաքացուցիչ։

  • Նոյեմբերյանում իրականացվում է 17 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանների տեղադրում։

Աչաջուրում նախատեսվում է կառուցել 5,600 մ³ օրվա կարգավորվող ջրամբար և 1,100 մ ջրագիծ, ինչի արդյունքում ոռոգվող հողատարածքները կավելանան 120 հեկտարով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:26:54