Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ զբոսաշրջության կայուն զարգացմանն ուղղված աշխատաժողով
25.07.2025

Հուլիսի 24-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում կայացավ աշխատաժողով՝ կազմակերպված GIZ Armenia-ի և Tavush DMO-ի համագործակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին մարզի զբոսաշրջության ոլորտի զարգացման նորարար գաղափարներ, ձևակերպվեցին առաջնահերթությունները և մշակվեց գործողությունների հստակ մեկ տարվա ծրագիր։ Մասնակիցների միջև ծավալվեց բովանդակալից և ռազմավարական երկխոսություն՝ նպատակ ունենալով նպաստել Տավուշի մարզի զբոսաշրջության կայուն և համակարգված զարգացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու փոխադարձ արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործմանը։