Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
23.07.2025

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի և հիմնադրամի այլ ներկայացուցիչներ։
Ներկաները քննարկել են 2025 թվականին Տավուշի և Լոռու մարզերի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ծրագրերը։
Հայկ Ղալումյանը և Հովհաննես Ավետիսյանը Ճանապարհային դեպարտամենտի ղեկավար կազմին են ներկայացրել մարզերում հիմնանորոգման և միջին նորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկը, որոնք, հաշվի առնելով մի շարք առաջնահերթություններ, առաջարկվում է ներառել 2026 թվականի ճանապարհների հիմնանորոգման կամ միջին նորոգման ծրագրերում։ Յուրաքանչյուր առաջարկի մանրամասն անդրադարձ է կատարվել։