Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը
17.07.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ մարզպետների, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Խորհրդակցությանը մասնակցել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։
Նախարարը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, անմիջապես սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
Նախարարը հանձնարարել է նաև խստագույնս հետևել իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին, շարունակել կառուցվող, հիմնանորոգվող ու նորոգվող բոլոր ճանապարհներից պետական լաբորատորիայի նմուշառումները, աշխատանքներն ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում: