Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարին

17.07.2025

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին

Հուլիսի 16-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը հանդիպել է ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին։

Հանդիպման նպատակն էր քննարկել մարզում Փախստականների հարցերի արձագանքման համակարգող աշխատանքային խմբի գործունեության հետագա ընթացքը, առկա խնդիրները և առաջիկա ծրագրերը։

Քննարկմանը մասնակցել են Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են շարունակական համագործակցությունն առաջիկա նախաձեռնությունների շուրջ, ինչպես նաև դրանց արդյունավետ համակարգման հնարավորությունները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:26:54