Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այցելել է Սևքար և Սարիգյուղ բնակավայրեր

14.07.2025

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այցելել է Սևքար և Սարիգյուղ բնակավայրեր՝ տեղում դիտարկելու մի շարք կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։

Մարզպետը ծանոթացել է Սևքար-Սարիգյուղ նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին։ Տեղում ուսումնասիրվել են շինարարական գործընթացները, քննարկվել աշխատանքների կազմակերպման հարցերը և կարևորվել շինարարության որակի վերահսկման անհրաժեշտությունը։

Սևքարում մարզպետը այցելել է նոր կառուցվող դպրոցի շինհրապարակ։ Այցի ընթացքում նա ուսումնասիրել է շինարարական ծրագրի առաջընթացն ու իրականացվող աշխատանքների պայմանները։

Մարզպետը ներկայացրել է հանձնարարականներ՝ շինարարական գործընթացը սահմանված ժամկետներում ավարտելու և բարձր որակով իրականացնելու վերաբերյալ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:26:54