Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորած պատվիրակությանը
09.07.2025

Այսօր, հուլիսի 9-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը։
Քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության արդիական հարցեր, մասնավորապես՝ տեղական մարմնի գործունեությունը, մարզում գործող սպանդանոցների աշխատանքը, ինչպես նաև փողոցային, ոչ կանոնակարգված առևտրի կրճատման և դրա հետևողական վերացման ուղիները։
Հանդիպման ընթացքում դրական է գնահատվել մարզի տարածքում գործող սպանդանոցների գործունեությունը, ինչպես նաև ընդգծվել է փողոցային առևտրի ծավալների նկատելի նվազումը։
Կողմերը կարևորել են շարունակական և սերտ համագործակցությունը՝ ապահովելու փողոցային առևտրի ամբողջական վերացումը՝ ի շահ հանրային առողջության և սպառողների իրավունքների պաշտպանության։