Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակ բնակավայրը նշեց իր հիմնադրման 76-ամյակը

06.07.2025

Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, Հաղթանակ բնակավայրը նշեց իր հիմնադրման 76-ամյակը, ինչպես նաև արդեն մեկ տարի գյուղում ծածանվող պետական դրոշի տեղադրման օրը։

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր՝ տարբեր համայնքներից և հարևան բնակավայրերից։

Միջոցառումը մեկնարկեց քայլերթով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին բոլոր ժամանակներում զոհված մեր հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Տոնական օրը շարունակվեց համերգային ելույթներով, շնորհավորական խոսքերով և մշակութային ներկայացումներով։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի անունից Հաղթանակ բնակավայրին փոխանցվեց շնորհավորական ուղերձ, որտեղ կարևորվում էր բնակավայրի զարգացումը, համախմբվածությունը և ունեցած ավանդը մարզի կյանքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:26:54