Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Բերդ համայնքում

04.07.2025

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Բերդի համայնքապետարանում անց է կացրել քաղաքացիների ընդունելություն։

Հանդիպմանը մասնակցել են ինչպես Բերդ քաղաքի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչներ։ Քաղաքացիները բարձրացրել են քաղաքաշինական, սոցիալական և կրթական ոլորտներին վերաբերող խնդիրներ:

Մարզպետը մանրամասն լսել է յուրաքանչյուր դիմում, տվել է հանձնարարականներ ոլորտային պատասխանատուներին՝ խնդիրների լուծման ուղիները գնահատելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով։

Քաղաքացիները կստանան լրացուցիչ տեղեկատվություն իրենց դիմումների ուսումնասիրության և լուծման ընթացքի վերաբերյալ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 16:56:26