Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվա առթիվ

01.07.2025

Հարգելի՛ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ։

Պետության և պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրներից է, որովհետև մեր իրականությունն ու ընկալումն այնպիսինն է, միայն պետականությունն է, որ կարող է ապահովել հայ ժողովրդի զարգացումը, անվտանգությունը և հարատևությունը։ Ձեր ծառայությունը հենց այս կարևորագույն առաքելության առաջնագծում է։

Ձեր նվիրված ծառայության, պատրաստակամության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այսօր Հայաստանը կարող է առավել վստահ և կայուն կերպով շարժվել առաջ։

Մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն և նորանոր հաջողություններ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 16:56:26