Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ

01.07.2025

Հարգելի դատախազության համակարգի աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ։ Ձեր բարձր պատասխանատվությամբ և նվիրվածությամբ դուք պաշտպանում եք օրինականությունը, արդարությունը և պետության ու հասարակության շահերը։

Հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ամրապնդվում է իրավակարգը, իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը դառնում է ավելի արդյունավետ և վստահելի։

Ցանկանում եմ առողջություն, հաջողություններ, անսպառ եռանդ և հետևողականություն կարևոր ու պատասխանատու առաքելությունը կատարելիս։ Թող ձեր գործունեությունը միշտ լինի արդարության և բարոյականության օրինակ, և ջանքերն արժանանան հասարակության բարձր գնահատանքին։

Մաղթում եմ բարեխիղճ ծառայություն հայրենիքին և օրենքին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 16:56:26