Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Տավուշի մարզում կազմակերպել էր հանդիպում

30.06.2025

Խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Տավուշի մարզում կազմակերպել էր հանդիպում։

Միջոցառման ընթացքում մասնագետները ներկայացրին խնամատարության ինստիտուտի մասին մանրամասներ, պատասխանեցին հետաքրքրված քաղաքացիների բոլոր հարցերին և կարևորեցին խնամատարության դերը երեխաների լավագույն շահերի պաշտպանության գործում։

Նպատակն է մեծացնել իրազեկվածությունը և ընդլայնել խնամատարությամբ հետաքրքրված անձանց շրջանակը։

Հանդիպմանը մասնակցեցին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի տնօրեն Միրա Անտոնյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խնամատարությամբ հետաքրքրված քաղաքացիներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 16:56:26