Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ արվեստասեր փոքրիկների ավարտական հավաստագրերի հանձման հանդիսավոր արարողությունը

27.06.2025

«Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագրի մասնակից 40 տավուշցի փոքրիկների մշակութային բացահայտումները մոտեցան իրենց տրամաբանական ավարտին:

Այսօր` հունիսի 27-ին, տեղի ունեցավ արվեստասեր փոքրիկների ավարտական հավաստագրերի հանձման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

Ծրագրի նպատակն է արվեստի հանդեպ մեծ սեր ունեցող այն երեխաներին, ովքեր ապրում են հեռավոր համայնքներում և հասանելիության բացակայության պատճառով հաճախ զրկված են լինում օպերա, բալետ, թատրոն և այլ մշակութային միջոցառումներ այցելելու հնարավորությունից, ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը: Ծրագիրն ունի կրթական նպատակ և ներառում է ուսուցողական և զվարճալի այցեր թանգարաններ, թատրոն, օպերա, բալետ՝ նպաստելով նրանց մշակութային դաստիարակությանը և ոգեշնչելով հետագա կրթության և ինքնազարգացման ուղիներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 16:56:26