Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզում մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը
25.06.2025

Այսօր՝ հունիսի 25-ին, Տավուշի մարզում պաշտոնապես մեկնարկեց 2025 թվականի ամառային զորակոչը։ Իջևանի տարածաշրջանից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների առաջին խումբը։
Զորակոչի միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի տարածքային թիվ 1 ստորաբաժանման ղեկավար՝ գնդապետ Մհեր Ավալյանը, Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև նորակոչիկների ծնողները, ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները։
Մաղթում ենք բարի և խաղաղ ծառայություն։