Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Տավուշի մարզում էր
24.06.2025

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ, ծանոթացել է Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։
Ներկայումս ակտիվ հողային աշխատանքներ են իրականացվում փլուզված հատվածի վրա։
Շուրջ 11.1 կմ երկարությամբ հատվածի վրա տեղադրված է խոշորահատիկ ներքին շերտի և մանրահատիկ վերին շերտի ասֆալտբետոնը, որից 8 կմ վերին շերտը չի ընդունվել բացասական լաբորատոր փորձարկումների պատճառով։
Տեղում շինարարին և պատասխանատուներին նախարարը հանձնարարել է վերացնել թերություները, ամբողջությամբ փոխել ներքին շերտը և բացառել անորակ և նախագծային շեղումներով աշխատանքը։
Ճանապարհի նշված հատվածի պայմանագրային ընդհանուր արժեքը 2 մլրդ դրամից ավել է։