Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում բացվեց ինֆեկցիոն բաժանմունք

24.06.2025

Հունիսի 24-ին տեղի է ունեցել Նոյեմբերյանի Ն. Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի պաշտոնական բացման արարողությունը։
Բացմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյանի Ն. Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը, հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի գործադիր տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանը և այլ պաշտոնատար անձինք։

Ինֆեկցիոն բաժանմունքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, նորագույն սարքավորումներով և գույքով համալրվել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:26:54