Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստ
23.06.2025

Հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստ, որը ղեկավարեց մարզպետ Հայկ Ղալումյանը: Նիստին ներկա էին մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարները և ոլորտային պատասխանատուներ:
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, 2025թ․ հունիսի 20-ի դությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին:
Զեկույցներով հանդես եկան ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը և գյուղատնտեսության և շրջական միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:
Նիստին քննարկվեցին նաև այլ հարցեր:
Նիստը ամփոփեց և ավարտեց մարզպետ Հայկ Ղալումյանը: