Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
21.06.2025

Սիրելի՛ բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Ձեր առաքելությունը համամարդկային արժեքների, մասնագիտական նվիրումի, հոգատարության և անմնացորդ ծառայության լավագույն արտահայտությունն է։ Դուք առողջություն ու հավատ եք վերադարձնում մարդկանց՝ հաճախ գործում դժվարին պայմաններում, երբ ամեն մի պահ կարևորվում է։
Մեր առողջապահական համակարգի կայուն գործունեության, ծառայությունների որակի բարելավման և բուժօգնության հասանելիության ապահովման ճանապարհին ձեր դերն անփոխարինելի է։ Մենք գնահատում ենք ձեր հետևողական աշխատանքն ու նվիրվածությունը՝ յուրաքանչյուր հիվանդի կողքին լինելու, սատարելու և ապաքինելու ձեր անսպառ կամքն ու հմտությունը։
Թող ձեզ երբեք չպակասեն ուժը, առողջությունը և բարին ստեղծելու հավատը։
Մաղթում եմ ձեզ խաղաղ աշխատանք, երջանիկ ընտանիքներ ու շարունակական մասնագիտական աճ։