Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

18.06.2025

Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորեց «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։

Հունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։

Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի աշխատակազմի, ՀՀ սահմանապահ ծառայության և ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) ներկայացուցիչները։ Ներկա էին նաև վրացական պետական, մասնավոր և հայալեզու հինգ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև 12 փորձագետներ։

Համաժողովի նպատակն է Վրաստանի առաջատար վերլուծաբաններին ու լրատվամիջոցներին ներկայացնել Հայաստանի կառավարության արտաքին, անվտանգային և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, Տավուշի մարզում իրականացված սահմանազատման գործընթացը և մարզի ենթակառուցվածքները, ինչպես նաև խթանել հայ-վրացական հարաբերությունների զարգացումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 16:56:26