Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խմբեր են այցելել հունիսի 13-15-ը տեղացած կարկուտի և ուժեղ քամու հետևանքով տուժած բնակավայրեր

17.06.2025

Այսօր՝ Տավուշի մարզպետի հանձնարարությամբ, աշխատանքային խմբեր են այցելել հունիսի 13-15-ը տեղացած կարկուտի և ուժեղ քամու հետևանքով տուժած բնակավայրեր։

Խմբերում ընդգրկված են Տավուշի մարզպետի աշխատակազմի, ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։

Նրանք շրջել են տուժած բնակավայրերում, տեղում գնահատել իրավիճակը և արձանագրել հասցված վնասները։

Ներկայումս համայնքային հանձնաժողովներն իրականացնում են տվյալների հավաքագրում, կազմվում են համապատասխան արձանագրություններ, որոնք շուտով կներկայացվեն մարզային հանձնաժողովի քննարկմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 16:56:26