Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին

19.03.2025

Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին՝ «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» իրականացման թիմի տնօրեն Արման Սարգսյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի եւ համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներ։

Ծրագիրը նպատակ ունի բարելավել գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարձրացնել պարենային անվտանգությունը Հայաստանի գյուղական շրջաններում, մասնավորապես՝ ՀՀ Տավուշի եւ Շիրակի մարզերում, կայուն էներգետիկ լուծումների ներդրման և կլիմայադիմակայուն խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նշված մարզերից թիրախավորել տասը համայնքներ, որոնցից կընտրվեն 230 խոցելի տնային տնտեսություններ` ծրագրով նախատեսված ներդրումներ իրականացնելու և նպատակներին հասնելու համար:

Բնակավայրերի ընտրության ընթացակարգի նպատակով քննարկվեցին կազմակերպչական այլ հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 10:53:05