Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զինվորականի մասնագիտության գրավչությունը բարձրացնելու նպատակով Տավուշի մարզում էին ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները:

18.03.2025

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենները, զինղեկները և աշակերտները հանդիպեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի և ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌԱ գիտակազմակերպչական և կրթության որակի ապահովման բաժնի պետ, գնդապետ Սուրեն Սարումյանը և
Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը։

Հանդիպման հիմնական նպատակն էր դպրոցականների շրջանում ռազմական գործի և զինվորական ծառայության նկատմամբ հետաքրքրության բարձրացումն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշման աջակցությունը։

Ուսումնական հաստատությունների ղեկավարները ներկայացրին իրականացվող բարեփոխումները, ուսումնական նոր ծրագրերի ներդրման գործընթացը, ընդունելության կարգն ու մասնագիտությունները, ինչպես նաեւ կուրսանտների ու շրջանավարտների համար նախատեսված առավելությունները։

Բանակն ուժեղ է իր գիտակից ու պատրաստված կադրերով։ Նման հանդիպումները կարևոր քայլ են հայրենասեր ու մասնագիտական հզոր գիտելիքներով զինվորականների պատրաստման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-17 10:22:37