Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյան համայնքում
17.02.2025

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Նոյեմբերյանի համայնքապետարանում հանդիպել է քաղաքացիների հետ՝ լսելու և քննարկելու նրանց խնդիրները։
Ընդունելությանը մասնակցել են Նոյեմբերյանի և հարակից գյուղերի բնակիչներ, ովքեր բարձրացրել են սոցիալական, աշխատանքի տեղավորման, առողջական և քաղաքաշինական հարցեր։
Մարզպետը յուրաքանչյուր դիմում մանրամասն արձանագրել է և համապատասխան հանձնարարականներ է տվել, որպեսզի խնդիրները ստանան լուծում։
Քաղաքացիները հավելյալ տեղեկություն կստանան իրենց դիմումների ընթացքի վերաբերյալ։