Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Նոյեմբերյան համայնք
17.02.2025

Այցի ընթացքում Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է Դեղձավան և Պտղավան գյուղերում, հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը և կատարել համապատասխան դիտարկումներ։
Դեղձավանում մարզպետն այցելել է տեղի դպրոց, ամբուլատորիա և գյուղապետարան: Մարզպետը հանդիպումներ է անցկացրել համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել այն խնդիրները, որոնք հուզում են բնակիչներին: Այնուհետեւ կարևորվող հարցերի շուրջ հարցուպատասխանի ձևաչափով քննարկումներ է ունեցել, որպեսզի տեղում լուծումներ գտնվեն։
Պտղավանում մարզպետը հանդիպել է դպրոցի տնօրենի հետ և տեղում ծանոթացել նոր կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքներին: Այնուհետեւ շինարարի հետ քննարկել է շինարարական աշխատանքների ընթացքը, մտքեր ու առաջարկություններ փոխանակել՝ շինարարության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով։