Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տնօրեն Նաննա Սկաուին և ծրագրի պատասխանատուներին
07.02.2025

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տնօրեն Նաննա Սկաուին և ծրագրի պատասխանատուներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025 թվականին Տավուշի մարզում իրականացվելիք ծրագրերի և աշխատանքների հնարավորությունները։
Կողմերն ընդգծել են ՊՀԾ-ի իրականացրած ծրագրերի կարևորությունը, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը, աղքատության հաղթահարմանը և բնակչության կյանքի որակի բարելավմանը։
Նարեկ Ղուշչյանն ընդգծել է, որ նման համագործակցությունները թույլ կտան ոչ միայն բարելավել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլև ստեղծել հեռանկարներ ու հնարավորություններ բնակիչների համար։ Նա նաև նշել է, որ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը կարևոր նշանակություն ունեն նաև երկարաժամկետ զարգացման տեսանկյունից, քանի որ դրանք ուղղված են մասնագիտական կրթությանը, վերապատրաստմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։
Այս համատեքստում, հանդիպման մասնակիցները համատեղ հանձնառություն են ստանձնել ակտիվորեն աշխատելու՝ Տավուշի մարզի զարգացման համար առավել արդյունավետ ռազմավարություններ մշակելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ։