Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը հանդիպում է ունեցել
30.01.2025

Հունվարի 29-ին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայստանյան գրասենյակի ծրագրերի համակարոգողներ Արեգ Բադալյանի և Ռիմա Կաբրիլյանցի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի բաղադրիչները և համաձայնություն ձեռք բերել համագործակցել ծրագրի իրականացման ընթացքում՝ համակարգելով հետագա քայլերն և գործողությունները ըստ Տավուշի մարզի առաջնահերթությունների և կարիքների։
Նշենք, որ 2024թ-ի հոկտեմբերին ՄՄԿ-ն մեկնարկել է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից։ Ծրագիրը իրականացվում է միաժամանակ Հայաստանում և Լիբանանում՝ երկու տարի ժամկետով։ Այն ուղղված է հակամարտությունից տուժած համայնքների կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանմանը։ Ծրագիրը միտված է ապահովել կարճաժամկետ զբաղվածություն և կայուն ապրուստի միջոցներ փախստականներին և խոցելի խմբերին՝ ընդլայնելով տեղական տնտեսությունների ենթակառուցվածքները, ինչպես նաև կազմակերպելու կենսապահովումը կարճաժամկետ և կայուն լուծումներով։
Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնել տնտեսական դիմակայունությունը տեղահանումից տուժած համայնքնրում և հզորացնել խոցելի խմբերին։