Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ
28.01.2025

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ հունվարի 28-ի՝ Բանակի օրվա կապակցությամբ։ Այս տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի միասնականությունը, հայրենիքին նվիրվածությունը և ազգային արժանապատվությունը։
Հունվարի 28-ը հայկական տոնացույցի ամենասիրված տոներից է։ 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը` այդպիսով ազդարարելով հայկական բանակի ստեղծման մասին:
Սիրելի հայրենակիցներ, բանակը մեր անկախ պետականության վերականգնման ամենամեծ ձեռքբերումներից է, մեր պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող կառույց։ Այժմ մենք շարունակում ենք ամրապնդել մեր զինված ուժերը՝ ապահովելով մեր սահմանների անվտանգությունը։
Հպարտությամբ գլուխ եմ խոնարհում մեր հերոսների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը։ Մենք երբեք չենք մոռանա նրանց սխրանքը և ամեն օր պարտավորվում ենք նրանց գործը շարունակել՝ կառուցելով ավելի անվտանգ ու հզոր Հայաստան։
Բանակում ծառայող մեր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ, իսկ նրանց ծնողներին ու հերոս զավակներ ծնած մայրերին՝ համբերություն ու լավատեսություն։
Մեկ անգամ ևս շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ։ Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր: