Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԿԵ նախարարությունում քննարկվել է մարզպետների տարեկան հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև սահիկաշարի կազմման գործընթացը:
24.01.2025

Այսօր ՏԿԵ նախարարությունում քննարկվել է մարզպետների տարեկան հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև սահիկաշարի կազմման գործընթացը:
Քննարկմանը ներկա էին Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ՏԿԵ նախարարի օգնական Լիանա Հովհաննիսյանը, Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը, Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության եւ կոշտ թափոնների կառավարման վարչության աշխատակիցներ, ՀՀ մարզպետների աշխատակազմերի ոլորտային պատասխանատուներ:
Քննարկման ընթացքում ներկայացվել է նաեւ մարզերի նախապես մշակված սուբվենցիոն ծրագրերի սահիկաշարերը, որոնց վերաբերյալ իրականացվել են շտկումներ և փոփոխություններ:
Գործընթացի արդյունքում ճշտված սահիկաշարերը պետք է ուղարկվեն նախարարություն սահմանված ժամկետումներում: