Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
21.01.2025

Այսօր կայացել է Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։
Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N 1 տարածքային ստորաբաժանման ղեկավար գնդապետ Մհեր Ավալյանը ներկայացրել է հաշվետվություն 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի վերաբերյալ։
Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման ներկայացված անձնական գործերը։ Նիստին անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։