Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
08.01.2025
Հարգելի հայրենակիցներ, հունվարի 8-ին Հայաստանում նշվում է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը։ Մասնագիտական տոնի առթիվ սիրով շնորհավորում եմ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին ու համակարգի վետերաններին։
Լինելով պետական կառույցի կարևորագույն օղակներից մեկը՝ ազգային անվտանգության ծառայությունը իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի պետության կառավարման համակարգում։ Անվտանգության մարմնի աշխատակիցը մեր երկրի զարգացման կարևոր գործոններից է։ Նրա ամենօրյա աշխատանքի շնորհիվ ամուր են մեր պետականության հիմքերը, պաշտպանված է սահմանադրական կարգն ու մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը:
Ազգային անվտանգության հարգելի աշխատակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և անվտանգ ու արդյունավետ ծառայություն։