Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2025 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունն է անցկացրել
07.01.2025

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2025 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Նարեկ Ղուշչյանը և Արթուր Հովակիմյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, ստորաբաժանումների ղեկավարներն ու ոլորտային պատասխանատուները։
Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին շնորհավորել է նոր տարվա առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։
Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին, կրթական, առողջապահական և սոցիալական ապահովության ոլորտներում առկա խնդիրներին։ Քննարկվել են նաեւ նախորդ տարում թույլ տված բացթողումները, դրանց լուծման ճանապարհները։
Մարզպետ Հայկ Ղալումյանը տվել է նոր հանձնարարականներ և հորդորել է խստորեն վերահսկել բոլոր ծրագրերի կատարողականությունը և պարբերաբար ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ՝ ապահովելով ծրագրերի նպատակային ու ժամանակին իրականացումը։