Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2024

Հարգելի հայրենակիցներ, սիրով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Նոր տարին մեր ամենասպասված ու ամենաընտանեկան տոնն է։ Եվ ցանկությունս է, որ իրականություն դառնան նոր տարվա հետ կապված մեր բոլոր երազանքներն ու սպասումները։

Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր անցնող տարի իր հետքն է թողնում մարզի պատմության մեջ։ Անցնող տարում մենք շարունակել ենք բազմաթիվ ծրագրերով նախանշած մեր աշխատանքները տարբեր ոլորտներում՝ դրանցում ներգրավելով մարզի համայնքներին: Ծրագրերի մի մասը շարունակական է։ Իսկ 2025 թվականի համար նախանշված ծրագրերը բազմաթիվ են, որոնց իրականացումն, անշուշտ, իր դրական հետքը կթողնի մեր բնակչության կենսամակարդակի ու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարձրացման վրա:

Առանձնակի շնորհավորում եմ սահմանին կանգնած, սահման պահող զինվորի Ամանորը։ Փառք ու պատիվ նրանց։ Խոնարհվում եմ հանուն հայրենիքի նահատակված մեր հերոս տղաների հիշատակի առաջ։ Նրանք միշտ մեզ հետ են, մեր սրտերում ու մեր հիշողություններում։

Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ բարօրություն և անսասան հավատ վաղվա օրվա ու մեր երկրի ապագայի հանդեպ։ Թող 2025 թվականը լինի խաղաղության, երջանկության, նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի ինչպես յուրաքանչյուրիս, այնպես էլ մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար և թող տոնական տրամադրությունն ուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:54:09