Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.12.2024
Օրակարգ
2024 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 16։00- ին կայանալիք
ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստի
1․ Օրակարգի հաստատում
2. 2024 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի, 2025 թվականի հայտերի մասին
Զեկուցող ՝ Գ․ Հարությունյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ։
3․ ՀՀ Տավուշի մարզի համայնքների 2024թ․ տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքը
Զեկուցող` Ա․ Բաբլումյան- ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ։
4. ՀՀ Տավուշի մարզում 2024թ․ գյուղատնտեսական աշխատանքների ամփոփումը, ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը
Զեկուցող` Վ․ Սուքոյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ։
5․ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի մասին։
Զեկուցող` Մ․ Մելքումյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ։
6․ Այլ հարցեր։