Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին
18.12.2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը։
Մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված խնդիրները, դրանց լուծման ճանապարհները։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ջրամբարների ռեժիմի, ջրի որակի վերահսկման, բժշկական թափոնները ուտիլիզացման տեղափոխելու, բժշկական կադրային խնդիրների մասին։ Ներկայացվել են այլ խնդիրներ ևս։
Ներկայացված հարցերի շուրջ երկուստեք ծավալվել է հետաքրքիր քննարկում։